շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
53 անուն գույք հետ վերցվեց ԿԳՄՍՆ-ից եւ անհատույց տրամադրվեց Մարզահամերգային համալիր. Արժեքը՝ 102 մլն դրամ

53 անուն գույք հետ վերցվեց ԿԳՄՍՆ-ից եւ անհատույց տրամադրվեց Մարզահամերգային համալիր. Արժեքը՝ 102 մլն դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությունից 53 անվանում գույք հետ վերցնել, ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին եւ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով  ամրացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը դիմել է կառավարությանը՝ ԿԳՄՍՆ-ին հանձնված 53 անվանում՝ 102,3 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով գույքից 16 անվանում՝ 21,3 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնելու խնդրանքով: Սակայն, քանի որ վարչապետի հանձնարարականը բացառում է հանձնվող գույքի մասնատումը՝ հետագայում այն մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ ըստ անհրաժեշտության կիրառելու հնարավորության նպատակով, ամբողջ53 անվանում գույքը որոշվել է հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին:

Սույն նախագծի ընդունմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կհատկացվի անհրաժեշտ գույք նմանատիպ առաջնությունների և ներկայացուցչական  միջոցառումների կազմակերպման համար»:

  • Կիսվել: