երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ-ում, նրանց պաշտպանությունը մեր կարևոր խնդիրներից է. ԿԳՄՍ նախարար

5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ-ում, նրանց պաշտպանությունը մեր կարևոր խնդիրներից է. ԿԳՄՍ նախարար

5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ տարածքում,  և այս արժեքների պաշտպանությունը մեր կարևոր խնդիրներից է. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտը մեր կարևորագույն խնդիրներից է, հատկապես երբ մենք խոսում ենք ԼՂ-ում մշակութային ժառանգության վտանգվածության մասին և սա այսօրվա քննարկման կարևոր թեմաներից էր։ Փորձում ենք գտնել միջազգային գործուն մեխանզիմները, որոնք կօգնեն մեծացնել թե՛ իրազեկվածությունը, և թե՛ պաշտպանությունը»,-ասաց նա։

Ըստ նախարարի՝ մշակութային ժառանգության պաշտպանության ամենատարրական խնդիրները պաշտպանված չեն, 2020թ.-ից ի վեր իրենց չի հաջողվում ուղարկել միջազգային առաքելություն, որը կարողանար փաստագրել մշակութային ժառանագության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում։

Նա ասաց, որ նաև ոչ նյութական ժառանագության պահպանության հարցն է վտանգված։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին հայտարարեց. «Այս դժվարին պահին կարևոր էր ասել, որ Ֆրանսիան ձեր կողքին է, և ոչ միայն դիվանագիտական, այլ նաև մշակութային առումով»։

Խոսելով Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդրից, Ռիմա Աբդուլ Մալակին ասեց, որ ինքը որպես նախարար պարտավորվել է անել այն ամենը, ինչ հնարավոր է որպեսզի միջազգային հարթակներում բարձրաձայնի այդ հարցը և առավելագույնս արվի աչալրջությունը պահպանելու համար։

  • Կիսվել: