երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
3,200,000 դրամի կրթաթոշակ ԵՊԲՀ օրդինատորներին և մագիստրոսներին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից

3,200,000 դրամի կրթաթոշակ ԵՊԲՀ օրդինատորներին և մագիստրոսներին «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամից

Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի ևս «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորներին և նույն համալսարանի Դեղագիտության ֆակուլտետի մագիստրոսներին: Այս ուսումնական տարում կրթաթոշակի շահառուները 12-ն են:

 

1. Լիլիթ Մնացականյան (օրդինատոր)

 

2. Նարեգ Լեոն Վերժիդյան (օրդինատոր)

 

3. Նունե Մուսայելյան (օրդինատոր)

4. Ինգա Քոչարյան (օրդինատոր)

5. Քարոն Կալիկյան (օրդինատոր)

6. Աննա Ասիկյան (մագիստրոս)

7. Նատալյա Ստեփանյան (մագիստրոս)

8. Արփինե Գրիգորյան (մագիստրոս)

9. Էմիլիա Չախոյան (մագիստրոս)

10. Գևորգ Գևորգյան (մագիստրոս)

11. Ջուլիետա Մինասյան (մագիստրոս)

12. Միքայելա Հարությունյան (մագիստրոս)

Ընդհանուր առմամբ անցած 3 տարիներին հիմնադրամը տրամադրել է 12,000,000 ՀՀ դրամի կրթաթոշակ 46 շահառուների:

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։

  • Կիսվել: