ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
1967 թվականին կառուցված Հայթաղ համայնքի մշակույթի տունն առաջին անգամ կվերանորոգվի

1967 թվականին կառուցված Հայթաղ համայնքի մշակույթի տունն առաջին անգամ կվերանորոգվի

1967 թվականին Թամանյանական ոճով կառուցված Հայթաղ համայնքի մշակույթի տունն առաջին անգամ կվերանորոգվի, հայտնում են արմավիրի մարզպետարանից:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել տանիքի վերանորոգում, նոր մետաղապլաստե պատուհանների ու դռների տեղադրում, հատակի վերանորոգում, ինչպես նաև ներքին հարդարման աշխատանքներ:

 Ծրագրի արդյունքում համայնքում կզարգանա մշակույթը, սպորտը և կգործեն արվեստի խմբակներ:

 Ծրագրի շահառուների թիվը 800 է:
 Աշխատանքների իրականացման արդյունքում կստեղծվի 20 ժամանակավոր աշխատատեղ:

  • Կիսվել: