երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանը միջազգային մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել (լուսանկար)

13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանը միջազգային մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել (լուսանկար)

13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանն արժանացել է Իսպանիայում կազմակերպված Paints of the Spanish Sun միջազգային առցանց մրցույթ-փառատոնի առաջին մրցանակին։ Մրցույթի շրջանակում Նարեկը կատարել է հայկական ժողովրդական պար «Ղազախի»` ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։

Սա Նարեկի առաջին մասնակցությունը չէ միջազգային մրցույթին։ Նա ունի նաև այլ մրցանակներ։ Այս օրերին պատանի դուդուկահարը մասնակցում է Երևանում անցկացվող Dudukman միջազգային մրցույթ-փառատոնին։

Նարեկը մասնակցում է նաև Իտալիայում կազմակերպված «Ապագա աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին` ներկայացնելով հայկական նվագարանը։ Իտալական այս մրցույթի շրջանակում կազմակերպվել է առցանց քվեարկություն. մինչև ապրիլի 13-ը կարելի է քվեարկել Խանզադյանի օգտին։

Նարեկ Խանզադյանը սովորում է Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի դասարանում։ Նա 8 տարեկանից նվագում է դուդուկ ու որոշել է ապագայում դառնալ պրոֆեսիոնալ դուդուկահար։

 

  • Կիսվել: