չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
ԶՈւ բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում. Փաշինյանի ու Հարությունյանի քննարկած օրակարգը (տեսանյութ)

ԶՈւ բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում. Փաշինյանի ու Հարությունյանի քննարկած օրակարգը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ, որտեղ նշում է. ՛՛Ցավոք, ռազմաքաղաքական պրոցեսները մեր տարածաշրջանում շարունակում են մնալ լարված: Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ մեր փոխգործակցության, զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետեւ այդ սադրանքները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, մեզ համար կանխատեսելի են՛՛:
 
Տեսանյութում Արայիկ Հարությունյանն էլ անդրադառնում է տնտեսական իրավիճակին և ասում. ՛՛Հաջորդ տարի ունենալու երկնիշ աճի տեմպեր՝ հիմքում ունենալով այն ծրագրերը, որ այսօր սկսել ենք կյանքի կոչել՝ լայնածավալ ճանապարհաշինություն, ենթակառուցվածքների զարգացումոռոգման համակարգեր, ջրագծեր: Արդեն սկսված է մեր ամենախոշոր պրոյեկտը՝ ոռոգման արդիականացման աշխատանքներն սկսված են: Նախատռեսում ենք 1,5 տարում ավարտել՛՛:
 

  • Կիսվել: