ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժողովրդավարության բացակայությունը  ՀՀ-ում ծառայել է գործիք, որ մենք չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին․ վարչապետ

Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում ծառայել է գործիք, որ մենք չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին․ վարչապետ

ՔՊ-ի գաղափարախոսությունը եղել է հենց ժողովրդավարությունը, որը մեզ առաջ էր մղում դեպի հեղափոխություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա էր պատժառը, որ ժողովրդավարությունը դարձավ եւ շարունակում է լինել Հայաստանի բրենդը:

Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում, կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք  ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին: Սա շատ կարեւոր նրբություն է: Այն մոդելը, որ ԼՂ խնդրի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա վառ ապացույցն է:  Ամենամեծ պրոբլեմը, որի հետ բախվել ենք, հենց դա է: Դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վեր հանում»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պատերազմից հետո, երբ շատ լուրջ բաժանարար գծեր էին ի հայտ եկել, շատ հաճախ, նաեւ քաղաքացիական հասարակության շրջանում քաղաքականացվածության տարրեր են ի հայտ գալիս, ինչը լրացուցիչ խնդիր է ստեղծում. «Ես ընդունում եմ, որ այսօր մեր համակարգային խնդիրներից մեկն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է պատշաճ ներգրավվածություն ունենա քաղաքականությունների մշակմանը»,-ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: