կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված ֆերմաներում երաժշտությունը որպես կովերի խնամքի արդյունավետ միջոց է կիրառվում. ԱՀ նախագահ (տեսանյութ)

Ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված ֆերմաներում երաժշտությունը որպես կովերի խնամքի արդյունավետ միջոց է կիրառվում. ԱՀ նախագահ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքների անասնապահական տոհմային տնտեսություններում:

՛՛Դիտարժան էր, որ ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված ֆերմաներում երաժշտությունը որպես կովերի խնամքի արդյունավետ միջոց է կիրառվում:

Մեր երկրի փոքր ու միջին անասնապահական տնտեսությունների զարգացումը պետք է որակական նոր փուլ մտնի: Այդ համատեքստում հանձնարարել եմ գյուղատնտեսության նախարարին տոհմային անասունների տրամադրման գործընթացի կարգն ու պայմանները վերանայելու համար նոր առաջարկներ ներակայացնել՛՛,-գրել է ԱՀ նախագահը:

Նրա հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

 

  • Կիսվել: