Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-խմբ․) «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում:
«Ինչ-որ գործիչ, իմ կարծիքով ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-խմբ․) Ադրբեջանին տվել է Ռուսաստանը։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել։ Նա վկայակոչեց, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները ։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը», - ասել Է Լավրովը լրագրողներին ։
«Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի (Արցախի Հանրապետությունը-խմբ․) կարգավիճակի մասին, եւ այդ պահին բոլոր երեք առաջնորդները ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ բանակցություններ են սպասվում ։ Բայց երբ հետագայում Պրահայում, որտեղ հրավիրվել էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք ստորագրել են հայտարարություն, որում ասվում է, որ իրենք ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, բոլոր հարցերը փակված են», - հավելել Է Լավրովը ։
Նա պարզաբանել է, որ այդպիսով Հայաստանի վարչապետը «ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի համաձայն այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի մարզը Ադրբեջանի մաս է կազմում»:
«Մեզ մեղադրել այն բանում, որ մենք 2020 թվականի նոյեմբերին տվել ենք Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-խմբ․), պետք չէ, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ», - եզրափակել Է Լավրովը: