կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավարտվել է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստան. ՌԴ ՊՆ

Ավարտվել է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստան. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում է առաջադրանքների կատարումը Ադրբեջանի Հանրապետության ՛՛Ղարաբաղյան տնտեսական շրջանի՛՛ (չակերտները-խմբ.) տարածքում: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման համակարգի օպտիմալացման ընթացքում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 19-ից փակվել է 10 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ:

Ավարտվել է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:

Ադրբեջանի և ՛՛ՂՏՇ՛՛-ի համատեղ խումբը ՝ ՌՈՑԻԿԿ-ի զինծառայողների ուղեկցությամբ, շարունակում են դեպի բնակավայրեր էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: