ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զատուլինն Արցախից «բարի տպավորություններ» է ստացել

Զատուլինն Արցախից «բարի տպավորություններ» է ստացել

«Շատ հուզումներ են եղել՝ կապված ոչ միայն քաղաքականության, այլև մարդկային ընկալման հետ»,-անցած շաբաթ Արցախ կատարած իր այցելության մասին ասել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը, տեղեկացնում է РУСАРМИНФО-ն:

Նա նշել է, որ հայկական երկրորդ հանրապետություն իր կատարած այցը շատ դրական էր:

Նշենք, որ Զատուլինն Արցախ էր մեկնել՝ մասնակցելու «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» համաժողովին:

Դրանից բացի՝ նա ներկա է եղել նաւ Ստեփանակերտում անցկացված բերքահավաքի փառատոնին

«Տոնակատարությանը Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Մենք նախագահ Բակո Սահակյանի հետ շրջել ենք բոլոր շարքերով: Շատ էին զգացողությունները, շատ էին բարի տպավորությունները»,-ասել է պատգամավորը:

Զատուլինին այցի շրջանակներում հանձնվել է ԼՂՀ բարձրագույն քաղաքացիական մրցանակ՝ Գրիգոր Լուսավորչի շքանշանը:

  • Կիսվել: