ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Զախարովան ընդգծել է ԼՂ-ում արյունահեղության դադարեցման գործում Պուտինի ունեցած դերը

Զախարովան ընդգծել է ԼՂ-ում արյունահեղության դադարեցման գործում Պուտինի ունեցած դերը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչ դերակատարություն է ունեցել ՌԴ-ն 44-օրյա պատերազմի դադարեցման գործում:

Նրա խոսքով՝ դա ֆիքսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարները: ՛՛Դա չի կարող կասկածի տակ դրվել՛՛,-ասել է նա։

Զախարովան ևս մեկ անգամ նշել է, որ 2020 թվականի պատերազմի քննությունը Հայաստանի ներքին գործն է, և բոլոր հարցերը, որոնք ուղղվել են վարչապետ Փաշինյանին, ներքին ուսումնասիրության արդյունքների, ճշմարտությունը բացահայտելու վերաբերյալ հարցեր են։

Նա նաև ընդգծել է, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է դադարեցրել ԼՂ-ի արյունահեղությունը, և ՌԴ-ին մեղադրելը ՛՛սատանայի գործ է՛՛։

՛՛Հենց Ռուսաստանն ու անձամբ Ռուսաստանի նախագահն են կանգնեցրել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է հրադադարի ռեժիմը՛՛,- հայտարարել է Զախարովան:

  • Կիսվել: