կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զագելանը կդառնա տարածաշրջանային կարևոր լոգիստիկ կենտրոն»․ Ադրբեջանի կառավարություն

«Զագելանը կդառնա տարածաշրջանային կարևոր լոգիստիկ կենտրոն»․ Ադրբեջանի կառավարություն

Զանգելանը կդառնա զբոսաշրջության, առևտրի, վերականգնվող էներգիայի աղբյուրների և ժամանակակից նորարարությունների կենտրոն: Այս մասին այսօր հայտարարել են Ադրբեջանի կառավարությունից՝ ներկայացնելով քաղաքի հատակագծից որոշ մանրամասներ, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ քաղաքի հատակագիծը հաստատվել է այս տարվա հոկտեմբերի 30-ին։

Ըստ Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության՝ ՛՛Զանգելանի միջազգային օդանավակայանը, երկաթուղային գլխավոր ուղիներն ու ճանապարհները, որոնք այժմ կառուցվում են, քաղաքը կդարձնեն տարածաշրջանային կարևոր լոգիստիկ կենտրոն՛՛:

Այստեղ նախատեսվում է կառուցել չորս նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ որտեղ  960 երեխայի համար, 3 ուսումնական հաստատություն՝ 2 հազար 880 ուսանողի համար, կենտրոնական շրջանային հիվանդանոց և ամբուլատորիա, վարչական շենք, մշակույթի կենտրոն, ինչպես նաև՝ ՛՛Օկուպացիայի՛՛ (չակերտները-խմբ.) և Հաղթանակի թանգարանների համալիր:

Հավելենք, որ Զանգելանը՝ Կովսականը, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո է:

  • Կիսվել: