հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի պատասխանին՝ մշակութային ժառանգության պահպանության հարցով ԼՂ այցելելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի պատասխանին՝ մշակութային ժառանգության պահպանության հարցով ԼՂ այցելելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի անհապաղ պատասխանին՝ Ղարաբաղ այցելելու համար: Այս մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորության մասին՝ 1964 թվականի ռազմական հակամարտությունների դեպքում կոնվենցիայի համաձայն, որը վավերացրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը: Կազմակերպությունն առաջարկել է անկախ փորձագիտական առաքելություն՝ որպես տարածարջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման:

Հաղորդվում է նաև, որ առաջարկը ստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին սկզբունքային համաձայնությունը, ուստի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է Ադրբեջանի պատասխանը, որ կարողանա շարունակել մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու եւ պահպանելու հարցերով իր առաքելությունը Ղարաբաղում:

՛՛Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի, որ կյանքի կոչվեն կառուցողական քննարկումները, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթների ընթացքում՛՛,-նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Էռնեստո Օթոնեի տարածած հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: