հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը. Կուզնեցով

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը. Կուզնեցով

ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Կուզնեցովը՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այդ միջազգային կառույցի արձագանքի մասին հարցին:

Կուզնեցովը, մասնավորապես, ասել է. ՛՛ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության ղեկավարությունը, բնականաբար, տեղյակ է մեր նախարարի հայտարարության մասին: Հարցը քննարկվում է՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտության մասին: 

 

  • Կիսվել: