հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության մշակութային ոչնչացման ամբողջական ազդեցությունը։ Այս մասին այսօր «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ ասել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգը:

Նա նշել է. ՛՛Հայկական եկեղեցիների, արտեֆակտների, խաչքարերի ավերմանը պետք է շատ ուշադիր նայել: Այս տարածաշրջանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ՛՛:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը այսօրվա նիստում 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով ընդունել է«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը:

  • Կիսվել: