հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը չի կարողանում այցելել Արցախ. դեռ աշխատում են այդ ուղղությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը չի կարողանում այցելել Արցախ. դեռ աշխատում են այդ ուղղությամբ

Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կազմակերպության առաքելությունն այդպես էլ չի կարողանում այցելել Արցախ: Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դեռ աշխատում են այդ ուղղությամբ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ից, մասնավորապես, նշել են. ՛՛Ներկայում մենք աշխատում ենք Ղարաբաղ այդ առաքելության կազմակերպման ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա մոտ ժամանանկներում, սակայն ներկայում անհրաժեշտ պայմաններ չկան։ Մենք փորձում ենք մանրամասն տեղեկություն ստանալ այդ թեմայով՛՛:
 
 

  • Կիսվել: