ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊԲ

Ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊԲ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր:

ՊԲ-ից հայտնում են, որ առաջնագծում ծավալվող իրադարձություների հետագա զարգացման մասին պարբերաբար կտեղեկացնեն:

Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հայտնում է՝ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները», - գրել է նա:

 

  • Կիսվել: