երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վստահ չեմ, որ մինչեւ ՄԱԿ ԳՎ վաղվա նիստը Արցախի պաշտպանությունը կդիմանա. Ժան-Քրիստոֆ Բյուիսոն

Վստահ չեմ, որ մինչեւ ՄԱԿ ԳՎ վաղվա նիստը Արցախի պաշտպանությունը կդիմանա. Ժան-Քրիստոֆ Բյուիսոն

Վստահ չեմ, որ մինչեւ ՄԱԿ ԳՎ վաղվա նիստը Արցախի պաշտպանությունը կդիմանա՝ չնայած իր հերոսականությանը, Ադրբեջանի կրակային հզորությանը դեմ-հանդիման։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է La Figaro ֆրանսիական պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը։

«Եթե Ֆրանսիան, ԵՄ-ն եւ մյուսները պատժամիջոցներ չմտցնեն Ալիեւի դեմ եւ չսկսեն սպառնալ նրան ԱՆՀԱՊԱՂ, տեղի կունենա էթնիկ զտում... Այսօր առավոտյան Ստեփանակերտը, Մարտունին եւ Մարտակերտը ենթարկվում են շատ դաժան ռմբակոծության։ Ադրբեջանցիները շարունակում են հայ խաղաղ բնակչության ահաբեկչության իրենց ռազմավարությունը՝ նրա տարհանման նպատակով։ Դա կոչվում է էթնիկ զտում եւ պահանջում է անհապաղ միջազգային արձագանք»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: