չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին. Արցախի ԱԺ նախագահ

Վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների ցավն անչափելի մեծ է և դաժան:

Արցախի խորհրդարանի և անձամբ իմ անունից վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են. տոկունություն և ոգու ամրություն ձեզ՝ այդ արհավիրքի ցավը մեղմելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյանը:

 

 

 
 

  • Կիսվել: