շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրթանես Սրբազանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ

Վրթանես Սրբազանը հանդիպել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարի հետ

Հունվարի 10-ին Արցախի թեմակալ առաջնորդը հանդիպում է ունեցել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլաս Ֆլյորի և նրա տեղակալ Ռոման Շահրամանյանի հետ:

ՀԱՍԵ Արցախի թեմից  հայտնում են, որ քննարկման թեման Արցախում տիրող ներկայիս իրավիճակն էր: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն է բերել և իր երախտագիտությունը հայտնել Արցախում այդպիսի կարևոր առաքելության իրականացման համար՝ մասնավորապես ընդգծելով այն փաստը, որ այսօրվա ծանր իրավիճակում ԿԽՄԿ-ն հաղթահարելով որոշ խոչընդոտներ կարողանում է հումանիտար առաքելություն իրականացնել Արցախում:

Այդ առաքելության շնորհիվ հնարավոր է դարձել ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան: Իսկ այժմ փորձեր են կատարվում միջանցքի արգելափակման հետևանքով իրարից հեռու գտնվող ընտանիքների անդամների միավորման ուղղությամբ:

  • Կիսվել: