երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վրաերթ Ստեփանակերտում. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում

Վրաերթ Ստեփանակերտում. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում

Փետրավարի 11-ին ժամը 18:55-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

՛՛Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 33-ամյա բնակիչը վարելով «Ford Focus 2.0» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհի Մ. Բ.-ին։

Պատահարի հետևանքով վերջինս աջ արմնկահոդի քերծված վերք ախտորոշմամբ դիմել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հարգելի' հայրենակիցներ

Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Հատկապես
հովհարային անջատումների ժամանակ, և' վարորդները և' հետիոտները պարտավոր են հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել զգոնություն։

Այսպիսով, մեր պատասխանատվությամբ բացառենք անցանկալի դեպքերը՛՛,-ասված է Արցախի ՆԳՆ ոստիկանությանն ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: