ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանը նույնպես քվեարկեց

Վիտալի Բալասանյանը նույնպես քվեարկեց

Արցախի նախագահի ևԱզգային ժողովի այսօր մեկնարկած հերթական ընտրություններում արդեն իսկ իր ընտրությունն է կատարել նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Թեկնածուի գրասենյակից հայտնում են, նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված տեղամասում։
 
Քվեարկությունը ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Արցախում այսօր բացվել է 280 ընտրական տեղամաս, ևս մեկ տեղամաս՝ ՀՀ-ում, Երևանում:
 
Քվեարկությունը շարունակվում է։
 
Դրան մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող: Հանրապետության Նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

  • Կիսվել: