երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ. պաշտպան

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է, նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ. պաշտպան

Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
 
՛՛Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ՛՛,-նշել է նա։
 
Ավելի ուշ փաստաբանը հավելել է. ՛՛Տեղեկացնում եմ, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քր.օր_ի 337 հոդվածի 1_ին մասով հանցանք կատարելու կասկածանքով՛՛։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։
 
Ինչպես տեղեկացրեցին InfoPort.am-ի արցախյան աղբյուրները՝ նա մեղադրվում է խոշորամասշտաբ փողերի լվացման գործում՝ խոսքը 74 մլն դրամ պետական վարկի մասին է, որը ձևակերպված էր նրա որդու անունով։ Այս պահին ընտրվում է Բալասանյանների խափանման միջոցը։
 
Նշենք, որ բերման ենթարկելուց առաջ նրա բնակարանում խուզարկություն է տեղի ունեցել։
 

  • Կիսվել: