հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Վիտալի Բալասանյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու Արցախի «Արդարություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Այնուհետև ծաղիկներ դրեցին նաև Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկորի) հուշաքարի պատվանդանին:

 

 

 

  • Կիսվել: