երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արցախի ԱԽ նակին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, 279-րդ հոդվածի հատկանիշներով։

Վիտալի Բալասանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը կքննվի այսօր՝ ժամը 11.30-ին՝ Արցախի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Ինչպես ավելի վաղ հայտնեք էր InfoPort.am-ը, դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ ուղարկված ծխախոտի բլոկադայի օրերին նրա որդու կողմից իրացման գործի շրջանակներում, Բալասանյանների բնակավայրում խուզարկություն իրականացնելու ընթացքում իրավապահները հայտնաբերել են ահռելի քանակությամբ՝ խայտառակ մասշտաբների հասնող զենք զինամթերք, ինչպես նաև Արցախին, որպես հումանիտար օգնություն ուղարկված այլ ապրանքներ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, ԱՀ իշխանությունները նույնիսկ կաշկանդվում են պաշտոնապես հրապարակել այս մանրամասները՝ հաշվի առնելով Բալասանյանի անցյալը, զբաղեցրած պաշտոնները և կոչումները։ Նշենք, որ Բալասանյանը և նրա որդին անցնում են բազում քրեական գործերով։ Կոնկրետ որդին, բացի 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկած ծխախոտը բլոկադայի օրերին իրացնելու գործից, անցնում է նաև Արցախի Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամից 74 մլն դրամ պետական վարկը փոշիացնելու գործով։ Իսկ հայր-Բալասանյանը անցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ մեծամասշտաբ ֆինանսական չարաշահումների գործով։

InfoPort.am-ին հայտի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը անցում է մեկ այլ ուշագրավ գործով ևս՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ռուսներին փոխանցած շարժիչների (դվիժոկ) համար պետությունից գումար դուրս գրելու գործով։

Նշենք, որ Բալասանյանի որդին հենց նույն օրը ազատ է արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի իքնազգացուղությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց։

  • Կիսվել: