ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ

Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։ Արցախի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնում են, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի անվտանգության խորհրդի պատասխանատու պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանգամանքները, որոնք առաջացրել են խոշոր չափերի գույքային վնաս, հայտնում է Ազատությունը:

Գերատեսչությունից հստակեցնում են՝ այժմ ոչ Բալասանյանը, ոչ էլ այլ անձ գործով մեղադրյալ չէ։

Սակայն դատախազությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ են արել Անվտանգության խորհրդի պաշտոնյաները։ Ինքը՝ Բալասանյանը ևս լռություն է պահպանում։

63-ամյա Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարին։ Պաշտոնապես այդպես էլ չհստակեցվեց նրան հեռացնելու պատճառը։

44-օրյա պատերազմից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Բալասանյանն էր հումանիտար հարցերի շուրջ բանակցում ադրբեջանական կողմի հետ։ Անցած տարվա դեկտեմբերի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ մի քանի ժամով արգելափակեցին Ստեփանակերտ - Գորիս ճանապարհը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Բալասանյանն էր մասնակցում ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը։

 
 

  • Կիսվել: