հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան. վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. Հովհաննիսյան

Վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան. վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. Հովհաննիսյան

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից նախօրեին արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը տեղափոխվում է Երեւան: Primenews.am-ի հետ զրուցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ Ազիզյանի վիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն ծանր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին, ժամը 15:15-ի սահմանում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

  • Կիսվել: