ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ. ԱՀ պետնախարար

Վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ. ԱՀ պետնախարար

Այսօր ընդունել եմ Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Այս մասին իր ֆեյսբույան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։

Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր նպաստել են այդ կարևոր գործին։ Ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել ռուսական համայնքի հետ մշտապես լինել բաց շփումներում և կառավարության հնարավորության սահմաններում փորձելու եմ իմ մասնակցությունը և ներդրումը ունենալ:

Նմանատիպ հանդիպումները նպաստում են հանրապետությանում առկա խնդիրները միասին վեր հանելու և նաև ռուսական համայնքի ներկայացուցիչների տեսակետների ու առաջարկությունների հիման վրա իրավիճակը մեղմելու առումով որոշումներ կայացնելուն։ Մենք պետք է նաև գիտակցենք, որ միայն իրար օգնելով կարող ենք ներքին հասարակական կյանքը դարձնել ավելի ապահով և հետաքրքիր՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: