կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերջին շրջանում «դավաճանության» հոդվածով մեղադրվողների քայլերը ավելի շատ ոչ թե դավաճանական են, այլ մոլորված ու խաբված մարդու քայլեր են․ ԱՀ նախագահ

Վերջին շրջանում «դավաճանության» հոդվածով մեղադրվողների քայլերը ավելի շատ ոչ թե դավաճանական են, այլ մոլորված ու խաբված մարդու քայլեր են․ ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադառնալով վերջին շրջանում լայն փափ առած «դավաճանների» թեմային ԱՀ խորհրդարանում նշեց, որ նրանց քայլերը ավելի շատ ոչ թե դավաճանական են, այլ մոլորված ու խաբված մարդու քայլեր են։

Անդրադառնալով Ազատ Հայրենիք – ՔՄԴ խմբակցությունից Արամ Գրիգորյանի՝ մահապատիժ մտցնելու մասին հարցին՝ հաշվի առնելով լրտեսների ու պետական դավաճանների թվի աճը, նախագահը կատակեց․ «Մահապատիժը ծանր բան է, բայց քանի որ մեր բանտերի հնարավորությունները սահմանափակ են, մի մեխանիզմ պիտի մտածենք»։

Ապա ավելի լուրջ ավելացրեց, որ դա ճիշտ չի համարում։

  • Կիսվել: