շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վերջին օրերին նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ. ԱՀ ՊԲ

Վերջին օրերին նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ. ԱՀ ՊԲ

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների:

 

 

  • Կիսվել: