երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին հարձակման հետևանքով շատ մարդիկ ԼՂ-ից ստիպված էին հեռանալ Հայաստան. ԵՄ-ն պետք է ինչ-որ բան անի. Քերըն Մելխիոր

Վերջին հարձակման հետևանքով շատ մարդիկ ԼՂ-ից ստիպված էին հեռանալ Հայաստան. ԵՄ-ն պետք է ինչ-որ բան անի. Քերըն Մելխիոր

«Հայոց ցեղասպանության ժամանակ դանիացի բժիշկները փորձում էին օգնել հայերին. այն ժամանակ միջազգային հանրություն արհամարհեց հայությանը, միայնակ թողեց նրանց», Եվրախորհրդարանում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկմանը հայտարարել է դանիացի պատգամավոր Քերըն Մելխիորը: 

«Իսկ վերջերս Ադրբեջանը ներխուժեց իր հարևանի տարածք, և Եվրամիությունը ոչինչ չարեց: Վերջին հարձակման հետևանքով շատ մարդիկ Լեռնային Ղարաբաղից ստիպված էին հեռանալ Հայաստան: Մենք գիտենք, թե ինչ աշխարհաքաղաքական խաղադրույքներ են արված: Շատ տարօրինակ է, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բորելը խոսում են Եվրամիության մասին՝ որպես գլոբալ խաղացողի, սակայն մենք անգամ չեն կարողանում արձագանքել այս ճգնաժամին: Մենք միշտ մի կողմ ենք քաշվում և տեղ ենք տալիս մյուս գլոբալ խաղացողներին: Եվրամիությունը պետք է ինչ-որ բան անի: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին կոչ եմ անում գնալ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը և կանգնել Հայաստանի կողքին»,- ասել է նա:

  • Կիսվել: