ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջին 24 ժամվա ընթացքում Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ՌԴ ՊՆ

Վերջին 24 ժամվա ընթացքում Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2530,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերվել և ապամոնտաժվել է 26790 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: