երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերածնված Արցախ լինելու է․ Արման Թաթոյան

Վերածնված Արցախ լինելու է․ Արման Թաթոյան

Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը: Այս մասին  գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում

«Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասպանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:

Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: