շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը. Հարությունյան

Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նա նշել է, որ քննարկել են համահայկական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

՛՛Վեհափառ Հայրապետին վստահեցրել եմ, որ Արցախը՝ որպես մեր միասնական հայրենիքի անքակտելի մաս, շարունակում է իր բնականոն զարգացման ընթացքը, որի երաշխավորված խաղաղությունը ապահովում է հայոց հզոր բանակը:

Համավարակի այս ծանր օրերին առողջություն եմ մաղթել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և պատրաստակամություն հայտնել մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրերին՛՛,-գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: