ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վեց օր հետո ասում են բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ի՜նչ է լինելու, դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք․ Արայիկ Հարությունյան

Վեց օր հետո ասում են բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ի՜նչ է լինելու, դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է խորհրդարանի պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին: Հարությունյանը խոսել է տեղական արտադրության մասին, որը թույլ է տալու չնեղվել և չենթարկվել ադրբեջանական ճնշումներին․

«Վեց օր հետո ասում են բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ի՜նչ է լինելու։ Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»։

Նա անդրադարձել է սպասվող դժվարություններին․ «Մի ամիս առաջ հարցրել են՝ ձմեռը ոնց ենք անցկացնելու, ասել եմ՝ չգիտեմ, որովհետև չգիտեմ, թե ինչ ռեժիմ է լինելու՝ հեղուկ գազ կարողանալո՞ւ ենք բերել, թե՞ չէ։ Ցավոք, եղանակային պայմաններն այդքան բարենպաստ չեն եղել՝ հազարավոր հեկտարներ երաշտի պատճառով, հազարավոր հեկտարներ կարկտահարության պատճառով, եթե չլիներ՝ 12 ամիս ու 24 ժամ ամեն ինչ կունենայինք։ Նաև պարենամթերքի արտադրության 50 տոկոսից ավելին կորցրել ենք։ Դա բնական աղետ է, դրան էլ պետք է պատրաստ լինել»։

  • Կիսվել: