շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարորդը մեքենայով հայտնվել է Մարմարիկ գետում. վերամբարձ կռունկով դուրս են բերել

Վարորդը մեքենայով հայտնվել է Մարմարիկ գետում. վերամբարձ կռունկով դուրս են բերել

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Խ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Մարմարիկ գետում:

Օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է բժիշկների օգնությունից:

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: