ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վառելիքի սղության պատճառով նույնիսկ տեղական գյուղմթերքը բնակիչներին հասցնելը դարձել է խնդիր. ԱՀ գյուղնախարար

Վառելիքի սղության պատճառով նույնիսկ տեղական գյուղմթերքը բնակիչներին հասցնելը դարձել է խնդիր. ԱՀ գյուղնախարար

Արցախի Հանրապետության Կառավարությունը՝ ի դեմս Գյուղատնտեսության նախարարության, փորձում է բոլոր միջոցներով կանգնել գյուղացու կողքին օրվա հացի ու գյուղմթերքի արտադրության գործում, սակայն այդ աշխատանքը գնալով ավելի է ծանրանում:

Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը՝ հավելելով, որ հունիսի 15-ից առաջացած խնդիրների պատճառով ստիպված են ըստ առաջնահերթության կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները:

Նախարարն այդպիսի առաջնահերթությունների շարքին է դասում ցորենի բերքահավաքը, որի միջոցով կլուծվի հացի խնդիրը:

Նրա խոսքով՝ հանրապետության շրջաններում առկա է բավարար քանակի բանջարեղեն, սակայն տրանսպորտային վառելիքի պակասի պատճառով խնդիր է դարձել այն սպառողին հասցնելը:

«Վառելիքի ունեցած պաշարով փորձել ենք մասնակիորեն իրականացնել խոտի մթերման աշխատանքներ և բանջարեղենի մշակություն։ Իրականացված աշխատանքների շրջանակում ուշադրության կենտրոնում էր բնակչության պարենային ապահովվումը։ Սակայն շատ ուղղություններ՝ ինչպիսիք օրինակ այգեգործությունն ու մեղվապահությունն են, ուշադրության դուրս են մնացել: Գնալով մեծանում է այն ֆերմերների շարքը, որոնց չենք կարողանում աջակցել»,-նշել է Գ. Հայրիյանը՝ հավաստիացնելով, որ կենտրոնացված ձևով փորձում են խնդիրներին լուծում տալ և արտադրված գյուղմթերքը հասցնել բնակիչներին։

  • Կիսվել: