հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վառելիքի սակավության խնդրի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները

Վառելիքի սակավության խնդրի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները

Ադրբեջանի կողմից Արցախի 66-օրյա շրջափակման հետևանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հրապարակած տեղեկագրում տեղ է գտել նաև լրատվամիջոցներից մեկին Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի տված հարցազրույցը, որի համաձայն՝ շրջափակման պատճառով գրեթե անհնար է դարձել գարնանացան մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, իսկ անասնաբուծության ոլորտում՝ հատիկային և խտացրած կերերի ներկրումը։

Հատկապես խնդրահարույց է դարձել հանրապետությունում վառելիքի սակավությունը, ինչի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները:

Գազամատակարարման և էներգամատակարարման խափանումների պատճառով ջեռուցվող ջերմոցները զգալիորեն տուժում են: Արդեն արձանագրվել են սածիլների և նույնիսկ չհասունացած բերքի ցրտահարման դեպքեր, ինչը տնտեսավարողներին և՛ նյութական, և՛ հոգեբանական հարված է հասցրել:

Տեղական արտադրության բուսաբուծական մթերք այս պահին վաճառքի չկա կամ շատ չնչին քանակով է, քանի որ ստեղծված իրավիճակում գյուղացիներն ամբարած բերքը պահում են սեփական կարիքները հոգալու և որպես սերմացու օգտագործելու նպատակով։

  • Կիսվել: