ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող ճանապարհը կասֆալտապատվի. ԱՀ նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող ճանապարհը կասֆալտապատվի. ԱՀ նախագահն ընդունել է շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 23-ին ընդունել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Շրջանային վարչակազմի ղեկավարը Հանրապետության նախագահին զեկուցել է ընթացիկ աշխատանքների, համավարակային իրավիճակի և սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարածքային համաչափ զարգացման շրջանակում պետական միջոցներով շուտով կսկսվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ տանող մոտ 18կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը, միջոցներ կուղղվեն ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքների կազմակերպմանը, բնակարանային պայմանների բարելավման նպատակով շինանյութերի ձեռքբերման համար շրջանին կհատկացվի լրացուցիչ 50 մլն դրամ, կիրականցվեն հայրենադարձության խթանման նոր ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը:

  • Կիսվել: