ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարդան Թադևոսյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

Վարդան Թադևոսյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
 
«Հարգելի՛ բժիշկներ և բուժաշխատողներ
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
 
Այս տոնը իրավամբ կարելի է համարել բժիշկների, բուժքույրերի և համակարգի բոլոր բուժաշխատողների օրը, քանի որ հենց ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ անգամ Արցախի կյանքի ճանապարհի արգելափակման դժվարին պայմաններում, կրկին հայտնվելով առաջնագծում, շարունակում եք պայքարել մեր քաղաքացիների առողջության համար։
 
Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է ժողովրդի կողմից ամենա հարգվածն ու պահանջվածը, քանզի յուրաքանչյուրիդ ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքեր են փրկվում , իսկ շատերը վերագտնում ամենաթանկը՝ առողջությունը։
 
Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում և շնորհակալությունս եմ հայտնում ձեր կատարած բարդ և պատասխանատու աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի, համբերատարության և սրտացավության համար։ Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, անսպառ ուժ և եռանդ ձեր բարդ և դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»։

  • Կիսվել: