ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարդան Թադևոսյանը այցելել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո

Վարդան Թադևոսյանը այցելել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։

Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, գործադիր տնօրեն Նելսոն Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է բոլոր բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին, փորձաքննությունների և հետազոտությունների համար նախատեսված անհրաժեշտ բուժսարքավորումներին։
 
Գործադիր տնօրենը հակիրճ ներկայացրել է յուրաքանչյուր բաժանմունքում իրականացվող աշխատանքները և քննարկվել են համապատասխան բժշկական պարագաների համալրման, մասնագետների ապահովման, ինչպես նաև վերապատրաստման հետ կապված մի շարք հարցեր։
 
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև բուժանձնակազմի հետ։

  • Կիսվել: