շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 

  • Կիսվել: