երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վանեցյանի արցախյան այցին մեծ ուշադրությամբ նաեւ ադրբեջանական կողմն է հետեւել

Վանեցյանի արցախյան այցին մեծ ուշադրությամբ նաեւ ադրբեջանական կողմն է հետեւել

ԱԱԾ նախկին տնօրեն,  ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի արցախյան այցին, պարզվում է, մեծ ուշադրությամբ նաեւ ադրբեջանական կողմն է հետեւել, դա է վկայում մամուլի հրապարակումների առատությունը գրում է  քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Դրանցից մեկն ուղղակի արտառոց է: Այն իմաստով, որ զուգահեռի վրա են դրվում Արթուր Վանեցյանի հակափաշինյանականությունը եւ նրա սերտ բարեկամությունը Չեչնիայի ղեկավար Կադիրովի հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդում ալիեւյան քարոզչությունը՝ շեշտադրելով «Հայրենիք» կուսակցության առաջնորդի եւ Ռուսաստանում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի մտերմությունը: Սա կազմակերպված, գիտակցաբար առաջ մղվող քարոզչությու՞ն է, թե՞ ադրբեջանական մամուլն ընդամենը փաստի արձանագրում է անում: Կարելի է տպավորություն ունենալ, թե Վանեցյան-Կադիրով բարեկամական կապերի մասին խոսելով, ադրբեջանական կողմը փաստացի հասկանալ է տալիս, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումներին տոն է տալիս Ռուսաստանը: Իսկ դա արդեն քաղաքական ենթատեքստ է պարունակում»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: