երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վահան Քերոբյանն այդպես էլ չպատասխանեց Արցախում սննդի պաշարի հետ կապված հարցին

Վահան Քերոբյանն այդպես էլ չպատասխանեց Արցախում սննդի պաշարի հետ կապված հարցին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահն Քերոբյանը Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսել չուզեց, միայն ասաց՝ կապի մեջ է արցախցի իր ընկերների հետ։

«Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք այսպես՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողը նշեց՝ հարց է տալիս Արցախի մասին՝ նախարարը բոլորովին այլ թեմայից է խոսում։ «Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»,- ասաց լրագրողը։

Քերոբյանն էլ հայտարարեց՝ կարծում է՝ իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ ՊՆ-ին, ԱԳՆ-ին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։

Լրագրողը պնդեց հարցը՝ տվյալ ունի՞ Արցախում սննդի պաշարի հետ կապված, որքա՞ն է մնացել։

«Ուրիշ հարց տվեք»,- արձագանքեց Քերոբյանը

  • Կիսվել: