երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վագիֆ Խաչատրյանն առաջիկայում Ադրբեջանում դատարանի առաջ կկանգնի

Վագիֆ Խաչատրյանն առաջիկայում Ադրբեջանում դատարանի առաջ կկանգնի

Լաչինի միջանցքից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը առաջիկայում դատարանի առջև կկանգնի Ադրբեջանում, ըստ «Ազատության», հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևը, փոխանցում է Meydan TV-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցը այլ մանրամասներ չի հայտնում։

  • Կիսվել: