երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վաղը ժամը 15-ին Ստեփանակերտում հայտարարում եմ հանրահավաք. Ռուբեն Վարդանյան

Վաղը ժամը 15-ին Ստեփանակերտում հայտարարում եմ հանրահավաք. Ռուբեն Վարդանյան

Վաղը ես հայտարարում եմ հանրահավաք, որը պետք է անենք Ստեփանակերտում ժամը 3-ին: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Կոչ եմ անում  բոլորին մասնակցել այդ հանրահավաքին, որ ցույց տանք մեր ուժը, ցույց տանք, որ միասին ենք, որ արցախցին մեծ ուժ է:

Իհարկե, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր անկախության, մեր անվտանգության, մեր զարգացման ծրագրերն իրականացնելու մեջ, բայց մենք ուրիշ ձեւ  չենք կարող հաղթանակի հասնել, եթե իրար հետ միասին ազնիվ ու արդար չլինենք, բոլորս նույն պայմաններով չաշխատենք»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: