ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Վաղը կարող է ուշ լինել». արցախցիները շրջափակման դեմ երթ են կազմակերպել (տեսանյութ)

«Վաղը կարող է ուշ լինել». արցախցիները շրջափակման դեմ երթ են կազմակերպել (տեսանյութ)

Արցախում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» բողոքի ակցիա է իրականացնում։ Քայլերթով գնում են փակ միջանցքը բացելու։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում բոլորին միանալ իրենց:

«Միացեք, սա մեր ճակատագրի հարցն է, Արցախի լինել-չլինելու հարցն է: Այս հարցը վերաբերում է բոլորիս, ոչ մի իշխանություն, ոչ մի պատգամավոր ձեր ընտանիքների համար ոչ մի բան չի անելու: Ինչքան նստենք այստեղ, այնքան ինտեգրման է գնալու մեր Արցախը: Այսօր թուրքը Լաչինի միջանցքում իր կանոններն է թելադրում, եւ եթե մեր իշխանությունները, մեր նախագահը այդ ամենը ընդունում է, ես ինքս որպես արցախցի, ոչ մի տիպի իրավունք չեմ տվել ոչ նախագահին, ոչ էլ որեւէ մեկին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Կանանցից մեկն էլ հիշեցրեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ժամանակին հորդորել արցախցիներին վերադառնալ Արցախ. «Ինքս վերադարձել եմ, որդուս գերեզմանն այստեղ է: Ես ոչ մի իրավունք չեմ տվել իմ 5 տարեկան որդու գերեզմանը  տալ թուրքին: Ելեք ոտքի, վաղը կարող է ուշ լինել բոլորիս համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: