հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին (տեսանյութ)

«Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան». Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին (տեսանյութ)

Վեդիում այսօր՝ հունվարի 27-ին, Արցախում զոհվածների հիշատակի խաչքարի բացման արարողության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոսի կոչում շնորհեց սերժանտ Էդգար Մարկոսյանին, գրում է news.am-ը:

Նա իր խոսքում ասաց. «Այստեղ մեզ հետ է մեր կենդանի հերոս Էդգար Ադվարդի Մարկոսյանը, որին պատերազմի օրերին հանդիպել եմ եւ ուզում եմ նաեւ ընթերցել նաեւ նրան հերոսի կոչում շնորհելու որոշումը:

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայություններ, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի Կոռնետ հակատանկային մարտկոցի հաշվարկի հրամանատար սերժնտ Էդգար Էդվարդի Մարկոսյանին շնորհել Արցախի հերոս բարձրագույն կոչում՝ հանձնելով Ոսկե արծիվ շքանշանը»:

Թալիշի ուղղությունում ընդամենը մի քանի օրվա ընթացքում խոցել է հակառակորդի 10 զինտեխնիկա: Այդ օրերին ստացել է նաեւ ծանր վնասվածք, որ դեռ երկար պետք է կազդուրվի: Համոզված եմ՝ Էդգարը մեր ժամկետային այսօրվա հերոսն է, եւ նշեմ նաեւ, որ ունեցել է նաեւ փայլուն ծառայություն, գերազանցիկ բոլոր ուղղություններում: Ուզում եմ խոնարհվել, Էդգար ջան եւ այս պարգեւը հանձնել քեզ»:

 

  • Կիսվել: