երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում եմ հույս հայտնել՝ այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին․ Արայիկ Հարությունյանի ուղերձը Վլադիմիր Պուտինին

Ուզում եմ հույս հայտնել՝ այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին․ Արայիկ Հարությունյանի ուղերձը Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: